Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը2025-03-19 12:22:00

Քիչ առաջ փաստաբանական խումբը ստացավ Վարդան Ղուկասյանի գործով դատական ակտը, որով դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին անհապաղ ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։
Տվյալ դատական ակտը վերջնական չէ, ենթակա է բողոքարկման։
Այս դատական ակտը կապ չունի Վարդան Ղուկասյանի արտահանձնման հետ։ Տվյալ գործով դատական լսումները շարունակվում են։ Հրապարակված դատական ակտը վերաբերել է Վարդան Ղուկասյանին անհապաղ ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությանը։ Դատական ակտը բողոքարկվելու է։
Այս նյութը դիտել են - 743 անգամ