«Իսլամական պետության» հաջորդ թիրախը կարող է դառնալ Մեծ Բրիտանիան
2015-12-04 15:42:00

«Իսլամական պետություն» խմբավորման հաջորդ թիրախը կարող է դառնալ Մեծ Բրիտանիան: Այս մասին փոխանցել է հետախուզությունում առկա աղբյուրը, փոխանցում է gazeta.ru-ն, վկայակոչելով CNN հեռուստաընկերությունը:

Ըստ հեռուստաընկերությանը, ահաբեկիչների թվում են Մեծ Բրիտանիայի մոտ 700 քաղաքացի, որոնք կարող են վերադառնալ և ահաբեկչություններ իրականացնել:

Տեղեկացվում է նաև, որ տվյալ պահին իրավապահ մարմինները չունեն բավական ապացույցներ՝ Ֆրանսիայում ահաբեկչություն իրականացված հանցագործներին Բրիտանայում հայտնաբերելու համար:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ բրիտանական խորհրդարականները սպառնալիքներ են ստանում՝ Մեծ Բրիտանիյի կողմից ԻՊ դիքերին հարվածներ իրականացնելուց հետո:

Այս նյութը դիտել են - 1608 անգամ