Հերի՛ք է, լա՛ո, զարթնի՛ր վերջապես....
2016-02-24 14:20:00
 

 
Հերի՛ք է, լա՛ո, զարթնի՛ր վերջապես,

Մհերի դուռը դու՛ պիտի բացես:
Մայրական օրորն որքան էլ քաղցր՝
Քեզ շա՜տ քնեցրեց, հերի՛ք է լսես...
Հայրդ շփոթված երես դարձրեց,
Իր դրախտավայր երկիրը թողեց,
Քեզ գաղթականի շապիկ հագցրեց
Եվ գաղթօջախի բնակիչ դարձրեց:

Դրախտավայր է հարազատ Հողդ,

Բորենիներն են ոտնատակ տվել,
Ազնիվ տեսակդ ցաքուցիր արել,
Քեզ՝ տնատերիդ, տնվոր դարձրել,
Քո Արարատի գագաթը թողած՝
Օտարի լեռը զոռով բարձրացրել:
Բա՛վ է` աշխարհը քո ոտքով չափես,
Դե, այն կլոր է, այդ մեկն հո գիտե՞ս...

Հերի՛ք է, լա՛ո, զարթնի՛ր վերջապես,

Մհերի դուռը դու՛ պիտի բացես,
Բորենիներից Երկիրդ մաքրես,
Քո ունեցվածքին տիրություն անես:
Առյուծ Մհերի ժառանգն ես, գիտե՞ս,
Օտարի առաջ հերի՛ք ծռմռվես,
Օտարալեզու ինչքան էլ խոսես,
Մատդ փուշ ծակեց՝ «Մայրիկ ջա՜ն» կանչես...
Հերի՛ք է, լա՛ո, զարթնի՛ր վերջապես:
 
Անահիտ Սահակյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 2098 անգամ