Որ ըմպելիքներն են գիրացնում...
2016-02-24 15:32:00

 
 
 
 
 
 
 
 
 
 
Ամերիկացի դիետոլոգները կազմել են այն ըմպելիքների ցուցակը, որոնք գիրացնում են: Ուստի եթե դիետաները ցանկալի ազդեցություն չեն թողնում, ապա ուշադրություն դարձրեք, թե ինչ եք խմում: Հաստատ այս ցուցակում կգտնեք այն ըմպելիքը, որը սիրում եք, սակայն որը գիրացնում է:
 Կաթ կամ կաթնային կոկտեյլներ 
Կաթնային շեյքերի մասին խոսք չկա: Դրանցից ձեր մարմինը կլորիկ կդառնա շատ արագորեն: Սակայն ինչպես պարզվում է` սովորական կաթը նույնպես վատ է ազդում մարմնի վրա: Դրանից գիրանում են: Երեխաների համար, իհարկե, կաթն օգտակար է, սակայն եթե որոշել եք նիհարել, ապա ստիպված եք հրաժարվել կաթից, հատկապես եթե այն մեղրով է:
 Սերուցքով սուրճ 
Ինչպես նաև սրճային տարատեսակ միքսերը` կակաո, կապուչինո, մոկաչինո, տաք շոկոլադ և այլն: Մաքուր սուրճը (բնական, առանց շաքարի) չի գիրացնում: Գիրանում են հավելումներից` շաքարից, կարամելից, կաթից, խտացրած կաթից, սերուցքից, շոկոլադից և այլն: Եթե ցանկանում եք նիհարել, բայց չեք կարող հրաժարվել սուրճից, ապա պետք է խմեք այն միայն բնական վիճակում:
 Տուփով հյութեր 
Դուք դիետա եք պահում և քաղցր սուրճի կամ թեյի փոխարեն խմում եք հյու՞թ: Դա ձեզ չի օգնի, ընդհակառակը: Հերթական բաժակը խմելիս ուշադրություն դարձրեք բաղադրությանը: Հիշեք, որ այնտեղ կա շաքար, ներկանյութեր, կոնսերվանտներ, որոնք ոչ միայն չեն օգնում նիհարելու գործընթացում, այլև հանդիսանում են երիկամների և այլ օրգանների հիվանդությունների պատճառ: Եթե ցանկանում եք նիհարել, ապա խմեք թարմ ֆրեշեր: 
Գազավորված ըմպելիքներ 
Դրանք իրականում շատ համեղ են, և դժվար է հրաժարվել դրանցից: Սակայն դրանց մեջ բացի քիմիական հավելումներից, մեծ քանակությամբ շաքար կա: Եթե վախենում եք գիրանալ, ապա հիշեք, որ լիմոնադի մեկ բաժակն իր կալորիականությամբ հավասարազոր է մեկ թխվածքի: Եթե շատ եք ցանկանում գազավորված ըմպելիք խմել, ապա խմեք հանքային ջուր: 
Ոգելից խմիչք
 Բոլորին էլ ծանոթ է գարեջրից առաջացած փորի չափսը որքան է լինում: Գարեջուր խմելիս մենք չենք նկատում, թե որքան արագ ենք գիրանում: ԳԻնու մեջ նույնպես կալորիաներ կան, ինչպես նաև շաքար: Իսկ օղին այնքան կալորիական է, որ կարող է փոխարինել ուտելիքին: Եվս մեկ բան. եթե ինչ-որ բան խմելիս կասկածում եք, ապա ուշադրություն դարձրեք բաղադրությանը: Ըմպելիքի վրա պարտադիր նշվում է կալորիականությունը: Մարմնի համար ամենաանվտանգ ըմպելիքներից են սպիտակ և կարմիր չոր գինիները:
blog.liberal.am
Այս նյութը դիտել են - 1801 անգամ