Մարզահամերգային համալիրը հրապարակային սակարկություններով վաճառքի կհանվի՞...
2016-02-24 20:38:00
 

 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացնելու ՓԲԸ-ի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին:

Սնանկության կառավարիչը ցանկանում է դատական թույլտվությունը ստանալ ընկերության գույքը մեկ լոտով, բաց դասական եղանակով վաճառելու համար: Նախատեսվում է, որ աճուրդը տեղի կունենա այս տարվա ապրիլի 1-ին:

Նշենք, որ լոտի մեկնարկային գինը ավելի քան 2.5 մլրդ դրամ է: Ի դեպ, պարտատերերն իրավունք ունեն բողոքարկել կառավարչի միջնորդությունը, որի համար նրանք ունեն յոթնօրյա ժամկետ»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ armlur.am

 

Այս նյութը դիտել են - 1328 անգամ