Ռեբյատա, դավայտե ժիծ դրուժնո....2016-02-24 20:54:00
Որքան վատ է աշխատում կառավարությունը, այնքան ընդդիմությունը խնայում է նրան, պատեհ պահին բացատրություններ չի պահանջում՝ տպավորություն ստեղծելով իշխանություն-ընդդիմություն համերաշխության մասին:
Յուրքանչյուր քառօրյայի չորեքշաբթին կանոնակարգով նշանակված է հարցուպատասխանի օր, այդ օրը կառավարությունը ողջ կազմով ներկայանում է օրենսդիր մարմին, երբ պատգամավորներին հնարավորություն է ընձեռված կառավարության ներկայացուցիչներին ուղղել իրենց եւ հանրությանը հուզող հարցերը:
Բայց հերթական հարցուպատասխանի օրը այնքան քիչ պատգամավորներ էին գրանցվել հարց տալու համար, որ նիստը սովորական ժամից շուտ ավարտվեց : Հասարակական-քաղաքական կյանքի վերջին օրակարգային խնդիրներից մի քանիսի մասին բարձրաձայնեցին:
Զարուհի Փոստանջյանը բարձրաձայնեց ՔԿՀ-ում ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ տեղի ունեցած բռնությունների մասին՝ հիշեցնելով, որ առավոտյան նրան տեղափոխել են հոգեբուժարան, փորձել են ապօրինի կերպով փորձաքննություն անցկացնել, որը փաստաբանների միջամտության արդյունքում տեղի չի ունեցել ու նրա կրկին տեղափոխել են ՔԿՀ «Ինչպես ասել է ինքը՝ Գասպարին, իր վրա լցնում են սառը ջուր եւ նաեւ ծեծում են:
Հարգելի կառավարության ներկայացուցիչներ, ոչ մեկդ երաշխավորված չեք նման «վարքագծից» Փոստանջյանը հորդորեց գործուն միջոցներ ձեռնարկել, որպեսզի անհապաղ Վարդգես Գասպարիին ազատ արձակեն:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, ներկայացնելով, թե ընդհանուր խցում Վարդգես Գասպարին պառկել է գետնին ու խցակիցների հետ հարաբերություններում որոշակի լարվածություն է առաջացել, եւ նա տեղափոխվել է առանձին խուց՝ մեկ կալանավորված անձի հետ: «Քննիչի որոշմամբ է եղել ամբուլատոր հոգեբուժական փորձաքննություն նշանակելը>>:
Նախարարն ասաց, թե իր հանձնարարականով նրան մոտեցել են բժիշկները եւ հարցրել էին՝ որեւէ խնդիր ունի, թե ոչ, նա պատասխանել է, որ որեւէ խնդիր չունի ու որեւէ բողոք չի ներկայացնում:
Արամ Մանուկյանն ասաց, թե հարցեր շատ ունի, դիմելով Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, հարցրեց՝ ինչպես է ստացվում, որ ինքը հայատարարում է, որ կառավարությունը վարկ է վերցնում ՀԷՑ-ի պարտքերը մարելու համար, իսկ հաջորդ օրը ՀԷՑ-ը այլ պատասխան է տալիս:
Մանուկյանը հարց կուղղեր նաեւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, հարցնելով, թե ինչպես է ստացվում, որ գյուղացիները դեռեւս նախորդ տարվա օգոստոսին խաղող են հանձնել, բայց մինչեւ հիմա գումարը չեն ստացել:
Մանուկյանը նաեւ հարց կհղեր մշակույթի, կամ քաղաքաշինության նախարարին:
ՀԱԿ պատգամավորը կհարցներ, թե ինչպես է ստացվում, որ գիշերը այն էլ կիրակի օրով կարող են քանդել մշակութային արժեք հանդիսացող շենք, սակայն պատասխանատուները տեղյակ չեն, կամ իրար վրա են գցում:
Այս ամենինց զատ, սակայն Արամ Մանուկյանը հետաքրրքվեց Մարտի մեկից: «ՄԱԿ-ը որերորդ անգամ երկու հարց է ուզում ինչու չեք հարգարժան կառավարություն պատասխանում այդ հարցին, ինչ կոմպենսացիա է արվել զոհերի հարազատների համար, եւ ինչ պատիժ է տրվել հանցագործներին»:
Պատգամավորին արձագանքեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը, որը հիշեցրեց, թե այդ հարցը մեկ անգամ եւս հնչեցվել է Մանուկյանի կողմից, եւ ԱԳ նախարարը գրավոր խոստացել է պատասխանել, իսկ ԱԳ նախարարը բացակայում էր նիստից:
ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանին էլ բանակում վիրավորվածների ֆինանսական օժանդակության հարցն էր հետաքրքրում:
Բոլոր դեպքերում տեսանելի էր, թե որքան ինքնավստահ է հայրենի կառավարությունը, քանի որ ընդդիմադիրները հիմա չունեն նախկին էնտուզիազմը ու կառավարության ներկայիս բմբուլները այնպես քամուն չեն տալիս, որքան նախկինում:
Անի Սահակյան
hayeli.am
Այս նյութը դիտել են - 1368 անգամ