Սլաքները ուղղվել են դեպի ԱՄԷ..2016-02-25 01:02:00
Մեկ անգամ չէ, որ խոսվել է մեր երկրի վատ աշխարհագրական դիրքի մասին: Այս ամենի հետ մեկտեղ վերջին երկու տարվա ընթացքում ձևավորած արտաքին ոչ բարենպաստ պայմնանները անհրաժեշտություն են ստեղծում հիմնական շուկաներից զատ գտնել նաև այլընտրանքներ, որպեսզի տեղական արտադրության ապրանքների մի մասն իրացվի հենց այդտեղ:
Այս խնդրի լուծման համար ՀՀ և ԱՄԷ կառավարությունները, ցանկանալով զարգացնել փոխշահավետ տնտեսական համագործակցությունը երկու պետությունների միջև, կնքել են համաձայնագիր:
Այն իրենց ենթադրում է ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին փաստաթուղթ, որը կնպաստի երկու պետությունների միջև կապիտալի հոսքին և տնտեսական զարգացմանը: Նաև կստեղծի ներդրումների համար կայուն հիմք, որը կապահովի տնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործում և կբարելավի կյանքի պայմանները:
ԱՄԷ-ն ներկայումս աշխարհի ամենաարագ զարգացող պետություններից է և այսպիսի համձայնագիրը կարող է պարարտ հող ստեղծել հետագա կայուն հարաբերությունների համար:
Վլադ Կարախանյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1457 անգամ