Հպարտ եմ, որ հանդիսանում եմ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ...2016-02-25 04:19:00
Արթուր Բաղդասարյանի ղեկավարած թիմը միշտ պահպանել է կոռեկտությունը և հարգանքը, բոլորի նկատմամբ:
Նախ, ցանկանում եմ տեղեկացնել հասարակությանը, մեր հայ ժղովրդին՝պետության իշխանության միակ սեփականատիրոջը, այն մասին, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն իրավաբանական ուժով օժտված նորմատիվ իրավական ակտը՝ Սահմանադրությունը՝ մասնավորապես 2-րդ հոդվածը ամրագրում է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:
Այստեղ, Ձեզ ցանկանում ներկայացնել այն հանգամանքը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ուշադրություն.
1.Ժողովուրդը նշանակում է պաշտոնյաներին,
2.Ժողովուրդը ունի տեղական հանրաքվեի իրավունք,սակայն այս ինստիտուտը չի աշխատում, որը պետք է առանցքային դեր ունենա պետության կառավարման և աշխատանքների իրականացման ժամանակ որոշում կայացնելիս և այլն:
3.Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, մասնավորապես կառույցները, որոնք ստեղծված են ժողովրդի խնդիրներով ամենօրյա զբաղվելու համար, միջոց են, որոնք պետք է ծառայեն մեր ազգին, մեր հայ ժողովրդին և այլն:
Այս մեջբերման մասով ընդգծում եմ, որ ցանկացած պաշտոնատար անձ, սկսած երկրի նախագահից, վերջացրած հասարակ աշխատակցով, պարտավոր է ծառայել և հոգ տանել իր ժողովրդի, իր ազգի համար: Այսօր, դա այդպես չէ, քանի որ հասարակության մեջ կամաց-կամաց մարում է վստահությունը միմյանց, սեփական ուժերի և հավատը՝ ապագայի նկատմամբ:
Հավատացնում եմ Ձեզ, որ եթե ամեն մեկս կարողանանք ուժ գտնել և մեր մեջ փոխել անհավատության, անվստահության արմատացող գաղափարները, մենք՝
բոլորս , կունենանք դրական շատ մեծ արդյունքներ:
Հանդիսանում եմ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, որն իր մեջ միաձուլման, համագործակցության արդյունքում՝ համատեղ մոտեցումների, գաղափարների և ծրագրերի քննարկման արդյունքում համախմբել է 150-ից ավելի հասարակական-քաղաքական միավորումների, 15-ից ավելի կուսակցությունների , նաև անհատների, գիտնականների, ուսուցիչների և այլոց, որոնց հուզում է մեր երկիր ներկայիս անմխիթար վիճակը, և ամենակարևոր փաստը, որ կցանկանայի առանձնակի ուշադրություն ցուցաբերվի հասարակության կողմից, դա այն է,որ կուսակցության մեջ չկան մարդկային սեփական ամբիցիաներ, այլ՝ ընդհակառակը, կա միայն հանուն ապագայի , հանուն եկեղ սերնդի, ընդդեմ երկրի այս անմխիթաի վիճակի, աշխատանքներ կատարելու և ծրագրեր իրականացնելու մեծ ցանկությունն ու նվիրումը, այլ ոչ սոցիալական կայքերում, լրատվական միջոցներով վատաբանել, անպատասխանատու և չհիմնավորված արտահայտություններ և ելույթներ հրապարակել հենց սեփական ժողովիդի հասցեին, որոնք, ինչպես մյուս քաղաքական ուժերի շուրջ հավաքված քաղաքացիները, ունեն իրենց քաղաքական հայացքներն ու ծրագրերը:
Այստեղից պարզ երևում է, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ցանկացած առումով գտնվում է բարձր մակարդակի վրա, քանի-որ մեր կուսակցությունը, ինչպես իր անդամների, այնպես էլ այլ քաղաքական ուժերին ստարող քաղաքացիների նկատմամբ ունեցել է հարգանք, հարգանքի է արժանացել և արժանանալու է անկախ քաղաքական հայացքներից՝առաջինը որպես մարդ և ՀՀ քաղաքացի, և երկրորդը քաղաքական գորցընթացներին օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակից լինելու իրավուք ունեցող լիիրավ քաղաքացի:
Սոցիալական կայքերի, լրատվամիջեցների կողմից հրապարակումների մասով, ասեմ հետևյալը, որ թե ՕԵԿ-ը , թե «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ոչ մի անգամ չի անցել քաղաքական պայքարի կոռեկտության և մարդկային ընդունելի վարքագծի սահմանները և միշտ հարգալից վերաբերմունք է ունեցել և անհատապես քաղաքացիների, և քաղաքական ուժերի, և ընդհանուր իր բազմամյա քաղաքական գործընթացի մեջ եղել է չափավոր և հասանելի իր ժողովրդին:
Ցանկանում եմ նաև նշել, որ եղել են նաև դժվարություններ, պայքար, տարբեր քաղաքական գործընթացներ ,սակայն Արթուր Բաղդասարյանի ղեկավարած թիմը միշտ պահպանել է իր կոռեկտությունն ու հարգանքը, թե՛ բնակչության, թե՛ քաղաքական անցուդարձի ժամանակ՝ բոլորի նկատմամբ: Այս գործելաոճը միանշանակ արժանի է հարգանքի:
Հարգելի հայ ժողովու՛րդ , եկեք փոփոխություններ մտցնենք մեր կյանքում, մեր երեխաների վաղվա օրվա, նրանց ապագայի համար:
Կոչ եմ անում, որպեսզի սկսենք վերականգնել մեկս մյուսի նկատմամբ հավատը, սերը, վստահությունը, լինենք միաբան և ազգովի որոշենք մեր երկրի ապագան` որոշելով խաղի կանոները, որը Ձեզ տրված է նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգող և ոչ թե անհատներով պայմանավորենք վերոգրյալը և թելադրեք ապահովել և զարգացնել Ձեր վաղվա օրը:
Իրավաբան -փաստաբան Արման Գինոսյան
Այս նյութը դիտել են - 1352 անգամ