Փետրվարի 25-ին Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղի շրջանակներում «Պորտուն» սեփական հարկի տակ կընդունի Դորտմունդի «Բորուսիային»: Այսօր «Բորուսիայի» «Բորուսիայի» ֆուտբոլիստները ժամանել են Պորտուգալիա: Պորտուի օդանավակայանում թիմի խաղացողները, այդ թվում` Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինքնագրեր են տվել երկրպագուներին և լուսանկարվել:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բորուսիան» հաղթել է 2:0 հաշվով: Պատասխան խաղը կսկսվի Երևանի ժամանակով կեսգիշերին:
Տեսանյութն` այստեղ:
Այս նյութը դիտել են - 1751 անգամ