Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը ծրագրվում է դեկտեմբերին: Այս մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի բելգրադյան նիստի շրջանակում հայ լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«Ծրագրվում է հանդիպում նախագահների մակարդակով: Այն կկայանա դեկտեմբերին: Առայժմ հանդիպման պաշտոնական վայրն ու ժամանակը չեն հայտնում: Այդ մասին կհայտնեն համապատասխան կարգով, կողմերի պայմանավորվածությունների համաձայն: Չնայած Ադրբեջանը մշտապես խախտում է պայմանավորվածությունը,շտապում է: Անհասկանալի է, թե ինչ է դա նրանց տալու: Բայց մենք նման բան չենք անում ու կհայտնենք՝ պայմանավորվածություններին համաձայն»,- նշել է նախարարը:
Այս նյութը դիտել են - 1768 անգամ