«Արմավիրի մարզպետարանում անցած ուրբաթ, մարզխորհրդի նիստի ժամանակ, տհաճ միջադեպ է գրանցվել։ Բանն այն է, որ Արմավիրի մարզպետը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հավանական «զոհերից» էր համարվում, եւ մինչեւ երեկ քննարկվում էր նաեւ նրա պաշտոնանկության հարցը։
Այս նյութը դիտել են - 1227 անգամ
Այս հեռանկարից «թուլացած» համայնքի ղեկավարները որոշել են կեսից լքել մարզխորհրդի նիստը, այն պահից, երբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն սկսել է դժգոհել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանից՝ բյուջեն աննպատակ տնօրինելու եւ այլ պատճառներով։
Մարզպետի պահվածքը դուր չի եկել որոշ համայնքապետերի, մոտ 10 գյուղապետ կեսից լքել է նիստը, մտածելով. «Մեկ ա, իրա օրերը հաշված են»։ Լքողների շարքում է եղել նաեւ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը։ Երեկ, պատասխանելով մեր հարցին, նա մի փոքր համառելուց հետո ասաց. «Ընդունենք՝ դուրս եմ եկել, հետո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում