Մհեր Սեդրակյանին ոչ ոք չէր ստիպում, որ նա ԱԺ-ում իրեն պահի այնպես, ինչպես պահում է քյաբաբնոցներում...2016-02-25 20:54:00
Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.
«Պատգամավոր Մհեր Սեդրակյանը քայլում է Ազգային ժողովում` հայհոյելով լրագրողներին, և երբ վերջիններս դրա դեմ ընդվզում են, հայտարարում է՝ իշխանության որոշ ներկայացուցիչներ իմ դեմ հրապարակումներ են պատվիրում։
Իհարկե, բացառված չէ, որ նրանք այնտեղ՝ «վերևներում», ինչ-որ կիսելու բաներ ունենան (ի վերջո, կկիսեն, մի կասկածեք), բայց իշխանության ոչ մի ներկայացուցիչ Սեդրակյանի լեզվից չէր քաշում, որ նա հայհոյի, և ոչ ոք չէր ստիպում, որ նա խորհրդարանում իրեն պահի այնպես, ինչպես պահում է քյաբաբնոցներում ՝ իր հոգեհարազատ միջավայրում։
«Օրինաց երկիրն» իր շուրջը հավաքել է հասարակությանը հիմնականում անհայտ, հաճախ տարօրինակ անուններով կազմակերպություններ՝ «կոնսոլիդացիայի» պատրանք ստեղծելու համար։ Եթե դու ընդամենը արձանագրում ես այդ փաստը, ՕԵԿ-ի պատասխանն «ավանդական» է. «Ռեժիմը խուճապի մեջ է, ռեժիմը լեղապատառ է եղել մեր կոնսոլիդացիայից և մեր դեմ հոդվածներ է պատվիրում»:
Հիմա եթե ես գրեմ, որ 21-րդ դարի անկախ Հայաստանին բացարձակապես հարիր չէ կիրառել խորհրդային շրջանի «պատժիչ հոգեբուժությունը», ինչպես որ դա արվում է Վարդգես Գասպարիի դեպքում, արդյո՞ք ես կատարում եմ ամերիկյան իմպերիալիզմի պատվերը, որպեսզի թույլ չտամ «Սովետի նման գյոզալական Երկրի» վերականգնումը»,- գրում է թերթի խմբագիրը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Այս նյութը դիտել են - 1389 անգամ