«Իմ Հայաստան» փառատոն...
2016-02-25 21:51:00

 ՀՀ Սփյուռքի նախարարությունը 2016 թվականին իրականացնում է «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնը:
Փառատոնի նպատակն է աջակցել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի ամրապնդմանը և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը, Սփյուռքում հայ մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, Հայրենիքի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, նոր նախագծերի մշակմանը:

Փառատոնը կընթանա հետևյալ ուղղություններով՝

1. «Պարարվեստի օրեր» (հուլիսի 20-30-ը),
2. Ասմունքի համահայկական փառատոն Շուշիում (օգոստոս 1-5-ը) ,
3. «Երգչախմբային արվեստի օրեր» (օգոստոսի 5-10-ը),
4. «Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն» (սեպտեմբերի 21-26-ը),
5. «Հայ երգի օր» (սեպտեմբերի 26),
6. Ռուսաստանի հայ համայնքի օրերը Հայաստանում (հոկտեմբեր):
7.
Փառատոնի շրջանակներում նախատեսված են համերգներ Երևանում, մարզերում և Արցախում, էքսկուրսիաներ Հայաստանի տեսարժան վայրերում:
Փառատոնին կարող են մասնակցել Սփյուռքի տարբեր համայնքների պարախմբեր, երգչախմբեր, նվագախմբեր, համույթներ (տրիո, կվարտետ, կվինտետ, այլ) և անհատ կատարողներ:
Փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն նաև ճանաչված կոլեկտիվներ և անհատ կատարողներ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից:
Մասնակիցների ընտրությունը կկատարի «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի կազմկոմիտեն՝ ըստ տրամադրված տեսանյութերի և ձայնագրութ-յունների:
Հայտերը կընդունվեն մինչև 2016 թ. ապրիլի 1-ը:

Փառատոնին մասնակցության պայմանները
Փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտաձևերը և ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
ՀՀ սփյուռքի նախարարությունն ապահովում է «Իմ Հայաստան» համահայկական III փառատոնի կազմակերպչական բոլոր աշխատանքները և հոգալու է մասնակիցների սննդի և կեցության (ովքեր կարիք ունեն ) (3 գիշեր, 4 օր) ծախսերը:
ՀՀ սփյուռքի նախարարությունն անհրաժեշտության դեպքում կարող է աջակցել Ձեզ ՀՀ մուտքի արտոնագրի անվճար ձեռքբերման հարցում (կարիքի դեպքում խնդրում ենք տեղեկացնել ժամանումից առնվազն 45 օր առաջ):
Մասնակից խմբերը պետք է տրամադրեն մինչև 20 րոպե տևողությամբ համերգային ծրագիր (3-5 համար), անհատները՝ 3-4 համար, վերջին մեկ տարվա ընթացքում ունեցած ելույթները ներկայացնող անհրաժեշտ նյութեր (տեսագրություն, թերթոն, լուսանկարներ, ցուցապաստառ, այլ):
Փառատոնի անցկացման վերջնական ծրագիրը կկազմվի հայտերն ամփոփելուց հետո: Ուստի խնդրում ենք խստագույնս պահպանել դրանց ուղարկման ժամկետը, ինչը կերաշխավորի տվյալ խմբի կամ անհատի մասնակցությունը փառատոնին, խմբերի և անհատ կատարողների ներառումը միջոցառումներն ամփոփող գրքույկում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հետևյալ հեռախոսահամարով՝ 818-265-5900 (307):
Այս նյութը դիտել են - 1886 անգամ