Միակ մարդիկ, որոնք կլիմայի փոփոխության խնդիրները չեն տեսնում, ԱՄՆ-ի կոնգրեսի հանրապետականներն են եւ այն քաղաքական գործիչները, որոնք նախընտրական արշավ են իրականացնում, ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
«Աշխարհում գիտնականների 99,5 տոկոսը կարծում է, որ կլիմայի փոփոխությունը հրատապ լուծում պահանջող խնդիր է», — ասել է նա հարցազրույցում, որը ուրբաթ օրը ցուցադրել է CBS հեռուստաալիքը:
Հաղորդավարուհին նրան խնդրել է մեկնաբանել Հանրապետական կուսակցությունից նախընտրական արշավի առաջատար Դոնալդ Թրամփի կարծիքը, որը, հաղորդավարուհու խոսքով, կլիմայի փոփոխության վերաբերյալ Օբամայի արտահայտություններն անվանել է «քաղաքականության մեջ վատագույն ելույթ»:
«Միակ մարդիկ, որոնք դեռ վիճարկում են այն, որ կլիմայի փոփոխությունը խնդիր է, կոնգրեսի որոշ հանրապետականներ են եւ այն մարդիկ, որոնք նախընտրական արշավ են իրականացնում», — արձագանքել է ԱՄՆ-ի նախագահը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Այս նյութը դիտել են - 1541 անգամ