ՀՈԳՈՒ ՃԻՉ, ԼԵԶՎԻԴ ՄԻ ԱՍԱ...2016-02-25 23:59:00
ՀՈԳՈՒ ՃԻՉ, ԼԵԶՎԻԴ ՄԻ ԱՍԱ...
Մոլեգնած հոգու` լեզուն կատաղի,
Հոգին սիրահար`խոսքերը մեղրի,
Նենգ հոգու լեզուն` թունոտ,տմարդի,
Պայծառ հոգու խոսքերը բարի...
Չլիներ լեզուն և խոսքերն ասված,
Չէին լինի զույգեր միմյանցով տարված...
Չէր լինի անեծք`պարի հրավեր,
Չէին լինի քծնանք`դավեր ու ավեր...
Չեն լինում խոսքեր`հենց այնպես ասված
Խոսքերը ասված`վաղուց են ծնված:
Հոգու խորքերում`ծալքերում ուղեղի,
Լեզուն խաղում է` դերը թարգմանի:
Խայծ է խոսքը` հենց այնպես նետված,
Նման է ականի` իր ժամին լարված:
Խոսքը բուժիչ է,կամ պայթյուն ուժգին,
Եվ ճիչ է առաջին և հառաչ վերջին:
Ճշմարտություն կա,ասված խոսքերում,
Ցավոք խոսքերում,այլ ոչ գործերում:
Խոսքը գործից`չպետք է զատվի,
Արժեքը խոսքի`գործով հաստատվի:
Ամեն մարդ`չի կարող ինքն իր հետ խոսել,
Կամ` արածին`ուրիշ աչքերով նայել:
Ասածդ խոսքը`քեզ լավ է թվում,
Ականջդ փոխիր`դիմացից լսիր և հիմա ասա
Դուր եկան արդյոք խոսքերդ հիմա...
Մտածմունքդ`մտքումդ պահիր, լեզվիդ մի ասա,
Քո թշնամին է նա,լավ իմացիր:
Ինչ մտքումդ ունես`այնտեղ էլ պահիր,
Եվ քո թշնամուն ոտքի մի հանիր:
Թե մեծամիտ ես`քեզ բարձր դասող,
Այդ մասին նույնպես,լեզվիդ մի ասա:
Որ նա ել` այդ մասին ուրիշին չասի,
Եվ քո դեմ հեչից բանակ չհանի...
Թե փող էլ ունես`այդ մասին լռիր,
Լեզվիդ մի ասա,որ նա էլ չասի,
Քո փողի չափով մարդկանց որակի
Եվ քո դեմ հանի`թշնամի դարձնի:
Բոլորը չեն կարող`կռվում քաջ լինել,
Կրքերն իշխողն էլ`կարող է քաջ կոչվել
Թե կույր են մարդու`աչքերը հոգու,
Խոսքը տկար է,իսկ լեզուն հատու:
Շատերն են ընկել` գնդակից,թրից,
Բայց ավելի շատ`լեզվի երեսից...
Խոսքեր ասա ծանր,բայց թեթև լսիր,
Լեզվիդ սանձը`ձեռքումդ պահիր և
հանգիստ ապրիր..
12.05.2015թ.
Աշոտ Հովվանեսի Չիթիրյան
Այս նյութը դիտել են - 1700 անգամ