Այսինքն՝ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը եղել է, որպեսզի խաղից հանեն Ռոբերտ Քոչարյանին...2016-02-26 01:26:00
«Կուսակցության չափորոշիչները չեն, որ պետք է որոշեն, թե Վարդգես Գասպարին քաղբանտարկյալ է, թե՞ ոչ: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե իր կարծիքով` Վարդգես Գասպարին քաղբանտարկյալ է, թե՞ ոչ:
Հարցին, թե երբ 90-ականներին դաշնակցականները բանտարկված էին, Միջազգային կառույցնե՞րն էին տվել գնահատական, որ նրանք քաղբանտարկյալ են, պատգամավորն ասաց, որ դժբախտաբար, այն չափորոշիչները, որոնք այսօր կան, նախկինում չկային. «Քաղաքական բանտարկություններ էին: Այժմ` նոր ժամանակահատվածում փաստեր չկան, թե Հայաստանում քաղբանտարկյաներ կան, թե՞ ոչ: ԵԽ-ն որակավորում չի տվել, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, նման ցուցակ էլ չկա»,- նկատեց նա:
ԱԺ ՀՅԴ-ական պատգամավորները Գասպարիին տեսակցելու համար կալանավայր չեն գնացել: «Ստորագրահավաքին միացել ենք, համապատասխան մարմինները զբաղվում են, պարտադիր չէ, որ անձամբ մենք գնանք, մենք կհետևենք ընթացքին, որպեսզի հստակ դառնա ու թացը չորից ազատենք,- ընդգծեց նա:
Դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ ստացված պորտֆելները Ռոբերտ Քոչարյանին առաջիկա ընտրություններից օտարելու խնդիր ունեն, այսինքն՝ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը եղել է, որպեսզի խաղից հանեն Ռոբերտ Քոչարյանին, պատգամավորը պատասխանեց. «Մեղադրում են Քոչարյանին օտարելու մեջ, որի հետ մենք երկար տարիների համագործակցություն ունենք: Մեր կուսակցությունը մինչև հիմա լավ հարաբերություններ է պահպանում նրա հետ»:
mamul.am
Այս նյութը դիտել են - 1231 անգամ