Հայկական շոու բիզնեսի քավոր-սանիկները
2015-12-04 21:04:00
Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը փոխկապակցված են ոչ միայն գործնական, այլև քավոր-սանիկական հարաբերություններով։ Այս անգամ ներկայացնում եմ, թե հայտնիներից ով ում քավորն ու սանիկն է դարձել։
«Ամենաթարմ» մկրտությունը երգչուհի Սոնա Շահգելդյանինն է։ Նա կնքվեց երգահան, երգիչ Ռուբեն Հախվերդյանի քավորությամբ։
Երիտասարդ երգիչ Վլադիմիր Պողոսյանը ևս այս տարի է մկրտվել։ Նա դարձել է երգիչ Հայկոյի և երգչուհի Անահիտ Սիմոնյանի սանիկը։
Հայկոն ու Անահիտը միայն Վլադիմիրի քավորը չէ, որ դարձել են։ Որոշ ժամանակ առաջ Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին մկրտեց իր երեխաներին, իսկ կնքահոր ու կնքամոր պարտականությունները վստահեց երգիչ-ամուսիններին։
Երգչուհի Արմինկան որդուն՝ Ալեքսին, մկրտեց, երբ նա 4 տարեկան էր։ Ալեքսի քավորը դարձավ երգիչ Արման Աղաջանյանը։
Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի 2 երեխաների քավորը երգիչ Նարեկ Բավեյանն է։
Դհոլահար Էֆոն և կինը՝ Քրիստինեն, ամուսնացան երգիչ Արման Հովհաննիսյանի քավորությամբ։
 
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը որդուն՝ Կարենին, մկրտեց այս տարի։ Փոքրիկի քավորը դարձավ երգիչ Սարգիս Ավետիսյանը։
Երգիչ Մհերը մկրտվեց՝ հավանաբար բոլորին ապացուցելու համար, որ ինքն աղանդավոր չէ։ Նրա քավորը դարձավ իր պրոդյուսերը՝ Գեորգի Հարությունյանը։
Դերասաններ Լիդիան և Գագոն վերջերս մկրտել են իրենց որդուն, իսկ նրա քավորի պարտականությունը ստանձնել է Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը։
Լիդիա Գրիգորյանը եւ Գագիկ Մկրտչյանը մկրտել են իրենց որդուն
Այս նյութը դիտել են - 3685 անգամ