«Արմեն Աշոտյանն անիծեց կրթական համակարգի հերը». Արամ Մանուկյան...
2016-02-26 02:29:00

ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ` անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը, նշեց. «Սա ցավալի է, սա բլեֆ է, որ իբր քաղաքական դաշտը կարգավորելու են: Այն նախարարները, որոնք ՀՅԴ համար պաշտոնանկ են արվել, վա՞տ էին աշխատել:

Ուղղակի ՀՅԴ-ն, որի վրա մատը դրել է, էն երեխայի նման, որ ասում է՝ այս խաղալիքն եմ ուզում, այս ուտելիքն եմ ուզում, այդ նախարարությունն էլ տվել են նրան: Սա ընդամենը ՀՅԴ-ի քմահաճույքն էր: Ի դեպ, այդ քաղաքական ամուսնությունից ենթադրվում էր, որ նոր սերունդ պետք է ծնվեր, սակայն երկուսն էլ ծերացած են»:

Արդյոք ՀՀԿ-ական արդեն նախկին նախարարները լա՞վ էին աշխատել, Արամ Մանուկյանը նշեց. «Արմեն Աշոտյանն անիծեց կրթական համակարգի հերը»:

Արամ Մանուկյանը նաև հայտարարեց, որ մարտի մեկին ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն և «Նոր Հայաստանը» հավաք-երթ են անցկացնելու, ծաղիկներ են դնելու Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ տեղի են ունեցել ողբերգական իրադարձությունները: Արդյոք հիշատակի այդ օրը ներկա կլինի՞ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Արամ Մանուկյանը դժվարացավ ասել:

mamul.am

Այս նյութը դիտել են - 1452 անգամ