ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ծանր վիճակում գտնվող Շիրակի մարզը ոտքի կանգնեցնելու լուծումը գտել է։ Հարկային արտոնությունների օրենսդրական նախագիծ է մշակել ու ներկայացրել կառավարություն, սակայն կառավարությունը բացասական եզրակացություն է տվել։
Այս մասին նա ասաց news.am -ի հետ զրույցում, երբ հարցրինք՝ արդյո՞ք դաշնակցական մարզպետին կհաջողվի Շիրակի մարզում իրավիճակ փոխել։
«Ես կոնկրետ տրամադրված եմ՝ ինչ ինձանից կախված է իմ մարզի, քաղաքի համար անել, որ այսօր հսկայածավալ կուտակված խնդիրները լուծվեն։ Օրինակ, ես պիտի ձեռնամուխ լինեմ, որ իրականացվի Շիրակի մարզում հարկային արտոնությունների մասին օրենքը, որը դնելու եմ շրջանառության մեջ։ Որոշակի դեպքերում՝ 50 տոկոս արտոնություն լինի, երբեմն՝ 100 տոկոս, սա լավագույն հիմքն է լինելու սայլը տեղից շարժելու համար»,-ասաց Մարգարյանը։ Մեր զրուցակիցը ներկայացրեց, որ առանձին նախարաարություններ հավանություն են տվել իր նախագծին, իսկ կառավարությունը՝ բացասական եզրակացություն։
«Առանձին գերատեսչությունները դրական են տվել, կառավարությունը դեմ է եղել, քանի որ ըստ կառավարության՝ առավել արտոնյալ պայմաններ են ստեղծվում Շիրակի մարզում եւ Գյումրիում, որը անհավասար պայմաններ է ստեղծել մյուս մարզերի միջեւ»։
Այս նյութը դիտել են - 1660 անգամ