ՇԻՐԻՆ ՓՈԼՈ
2016-02-26 20:47:00

 

Քերել նարնջի կեղևը բարակ և երկար շերտերով: Ապա եռացնել և ջուրը թափել:

• Քերել գազարը, տապակել 1 ճ.գ. յուղով, ավելացնել նարնջի կեղևը, ջուրը, շաքարավազը, պիստակեղենն ու համեմունքները:

• Տապակել կիսախաշ հավը:

• Եռացող ջրին ավելացնել յուղն ու աղը: Երբ յուղը հալչի լցնել բրինձը և եփել մինչև ջուրը քաշվի. ապա կափարիչը ծածկել սրբիչով և մարմանդ կրակի վրա շոգեխաշել 15-20 րոպե:

• Մատուցելիս բրնձի վրա լցնել շիրին և հավի կտորներ:

 

Բաղադրություն

  • Բաղադրությունը:

    ½ կգ հավի միս
    2 բ. բրինձ
    3 բ. ջուր
    1 գազար
    1 նարնջի կեղև
    ½ բ. շաքարավազ
    ½ բ. յուղ ¼ բ.
    նուշ ½ բ.
    կանաչ պիստակ
    դարչին,
    մշկընկույզ
    շաֆրան
    աղ
Այս նյութը դիտել են - 43685 անգամ