Խնձորով կարկանդակ
2016-02-26 21:12:00

 
Ձվի սպիտակուցն անջատել դեղնուցից, հարել մինչև փրփրելը, քիչ-քիչ ավելացնել շաքարավազը, ապա հարած դեղնուցը, հարած կարագը, թթվասերը` սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ, ձեռքերին չկպչող խմոր, բաժանել 2 գնդի: 

Մեկը բացել, փռել յուղապատ տապակի մեջ, վրան քսել ջեմը, բացել երկրորդ գունդը և փռել վրան, կողքերից խմորները միացնել իրար:

Խնձորները մաքրել, կիսալուսնաձև կտրտել, շարել խմորի վրա և թխել 200°C-ի տակ, մինչև վարդագունելը:

Բաղադրություն

5 ձու
200գ. թթվասեր,
1.5 բաժակ շաքարավազ

200գ. կարագ
1 թ/գ սոդա
ալյուր Միջուկի համար
150գ. մորու ջեմ
3-5 միջին չափի խնձոր
Այս նյութը դիտել են - 74593 անգամ