Լարվել են Ալվինա Գյուլումյանի եւ Հրայր Թովմասյանի հարաբերությունները՝ պաշտոնի համար. «ՀԺ»
2016-02-26 23:16:00

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, լարվել են ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հարաբերությունները: Թովմասյանը ձգտում է դառնալ ՍԴ նախագահ, մինչդեռ այդ պաշտոնին հավակնում է նաեւ Գյուլումյանը:



Հիշեցնենք, որ Գյուլումյանը 2014-ի օգոստոսին ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնից ժամանակից մոտ 1 տարի շուտ հեռացավ, որպեսզի զբաղեցնի ՍԴ 2 թափուր պաշտոններից մեկը: Իշխանության գծած սցենարի համաձայն, սահմանադրական փոփոխություններից հետո, երբ 2018-ին կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, նա ՀՀ նախագահ կդարձնի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:



Իշխանական շրջանակներում խոսվում է, թե Ալվինա Գյուլումյանը մտածում է՝ ինքն արժանի է ՍԴ նախագահի պաշտոնին, քանի որ երկար տարիներ եղել է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորը եւ այնտեղ պաշտպանել է իշխանության շահերը: Իսկ Թովմասյանն էլ գտնում է, որ ինքը պետք է դառնա ՍԴ նախագահ, քանի որ մեծ լումա ունի սահմանադրական փոփոխությունների գործում:



Մեզ հասած տեղեկությունների համաձայն, այս երկու պաշտոնյաները ՍԴ նախագահի պաշտոնը ձեռք գցելու համար խուլ հակամարտության մեջ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 1269 անգամ