ԴԱՀԿ-ն կամաց-կամաց վերածվելու է տոնավաճառի Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/492366/
2016-02-27 06:53:00

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն այժմ էլ եգիպտական հուշանվերներ է վաճառքի հանել: 

Մասնավորապես, ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել եգիպտական մոտիվներով նկար-պապիրուս «Թութանհամոնի մեղրամիսը», առանց շրջանակի, գույնը՝ դեղին, լայնությունը՝ 39 սմ, երկարությունը՝ 60 սմ: ԴԱՀԿ-ն վստահեցնում է, որ նկար-պապիրուսը լավ վիճակում է:

Բացի այս՝ ԴԱՀԿ-ն վաճառում է նաեւ եգիպտական մոտիվներով սուրճի բաժակներ՝ իրենց ափսեներով, բաժակները դեղին են, մեջը՝ սպիտակ, ափսեները՝ դեղին, եզրագծերը՝ մուգ շագանակագույն՝ ոսկեգույն նախշերով, վրան՝ եգիպտական մոտիվներով նկար:

Սուրճի բաժակները 6 հատ են եւ վաճառվում են մեկ ամբողջական լոտով՝ 11.250 դրամ: Մի խոսքով, եթե այսպես շարունակվի, ապա ԴԱՀԿ-ն կամաց-կամաց վերածվելու է տոնավաճառի, միայն մեկ տարբերությամբ, որ այստեղ տեսականին այդքան մեծ չէ, եւ քանակն էլ սահմանափակ է՝ էժան գներով: 
 
armlur.am

 

Այս նյութը դիտել են - 1426 անգամ