Այս նյութը դիտել են - 41642 անգամԱմանորի նախաշեմին մեր ընթերցողների համար ստորև ներկայացնում ենք տոլմայի 5 լավագույն բաղադրատոմսեր՝ Վահե Անթանեսյանի «Ուդուլի» տոլմայի տասնյակ բաղադրատոմսեր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ մատենաշարից…
ՊԱՀՔԻ ՏՈԼՄԱ «ՀԻՆ ԲԱՅԱԶԵՏԻ»
Սա Հին Բայազետի ավանդական, պահուց կերակուրներից է: Նորովի վերամշակված տարբերակը ներկայացրել է «Աֆրիկյանների պանդոկի» ավագ խոհարար Գրիշա Անտինյանը:
Բրինձ - 1կգ
սունկ շամպինյոն - 1կգ
գազար - 0.5 կգ
տաքդեղ բուլղարական -0.5 կգ
կանաչի - 0.3 կգ
գլուխ սոխ- 0.3 կգ
արևածաղկի ձեթ 0.3 լ.
համեմունքներ ըստ ճաշակի
խաղողի տերև
Բրինձը նախապես թրջել աղաջրում և թողնել
15-20 րոպե: Այդ ընթացքում կտրատել սունկը, գազարը, տաքդեղը, կանաչին: Այնուհետև քամել բրինձը և խառնել կտրտած բանջարեղենի հետ, ավելացնել մանր կտրտած գլուխ սոխ, արևածաղկի ձեթ, համեմել աղով և պղպեղով: Փաթաթել խաղողի տերևի մեջ և եփել` վրան դնելով ծանրոց:
ԹՓՈՎ ՏՈԼՄԱ
Հորթի միս -1 կգ
խաղողի տերև
սոխ- 300 գրամ
բրինձ -300 գրամ
աղ, կարմիր և սև պղպեղ
կանաչի` ըստ ճաշակի:
Միսը, սոխն աղալ, վրան ավելացնել բրինձը, տոմատը, համեմունքները և կանաչին: Փաթաթել խաղողի տերևների մեջ, համաչափ շարել կաթսայի մեջ և եփել 70 րոպե դանդաղ կրակով:
ԽՄՈՐՈՎ ՏՈԼՄԱ
Խմորի համար - 2 ձու
ալյուր -0.5 կգ.
ջուր -1 բաժակ
Խճողակի համար`
հորթի միս-0.5 կգ.
սոխ-150 գրամ
բրինձ -150 գրամ
տոմատի մածուկ - 1 ճաշի գդալ
աղ, կարմիր և սև պղպեղ,
կանաչի` ըստ ճաշակի.
Խմորը բացել, վրան բարակ շերտով քսել խճողակը, փաթաթել ռուլետի ձևով, կտրատել և եփել մեկ ժամ:
ՊԱՍՈՒՑ ՏՈԼՄԱՍիսեռ- 0.5 կգ
ձավար-0.5 կգ
լոբի-0.3 կգ.
ոսպ-0.3 կգ
ձեթ-0.5 լիտր
սոխ- 0.3 կգ.
տոմատի մածուկ 2 ճաշի գդալ
աղ, կարմիր և սև պղպեղ
կանաչի` ըստ ճաշակի:
Սիսեռը, լոբին, ոսպը, աղացած ձավարը լավ եփել, խառնել իրար, առանձին սոխարած անել, ավելացնել տոմատ և կանաչի, փաթաթել թթու դրած կաղամբով:
Բարի ախորժակ
Բաղադրատոմսերը ձեզ ներկայցրեց Ա.Մ-ն