Այսօր մտա սուպերմարկետներից մեկը ու, երբ հասա կաթնամթերքի բաժին, տեսա, որ հավաքարարը հատակն է մաքրում ու հետն էլ երգում է «Bésame mucho» հայտնի երգը, որ այդ պահին հնչում էր ողջ սուպերմարկետում:
Նայեցի կնոջ կողմը եւ ապշեցի. իմ առջեւ տեսա հասակն առած մի գեղեցիկ կին, ազնվական տեսքով, բայց դե հավաքարարություն է անում: Երկար ապշած մնացի, քանի որ նա երգի իսպաներեն բառերը գիտեր ու ճիշտ ձեւով երգում էր:
Նայեց ինձ, ժպտաց ու ասաց.
- Է՛հ, մեր սերնդի ամենահրաշալի երգն է, մեքսիկացի կին է գրել, այդ մի երգն է գրել, բայց բոլոր հռչակավոր երգիչ-երգչուհիները կատարել են..
Հրաշալի երգ է, հրաշալի...դրա համար բոլոր բառերն անգիր եմ արել, բեսամե մուչիո՝ նշանակում է՝ համբուրիր ինձ,- ոգեւորված, ջերմ ժպիտով բացատրեց ինձ՝ կիրթ, մաքուր հայերենով:
Քիչ է ասել՝ ապշել էի...շշմել էի....
Հետո նա շարունակեց հատակը մաքրելով առաջ գնալ, իսկ ես տեղում մոռացա, թե ինչ պետք է գնեի:
Նայում էի նրա ետեւից ու մտածում՝ այս կինը, երեւի, նախկինում կարգին աշխատանք է ունեցել, լավ մասնագետ է եղել, հարգանք ու հեղինակություն է վայելել, բայց հիմա ստիպված է հավաքարարություն անել, որպեսզի հանկարծ լիովին չընկնի թշվառության գիրկը...
Դե, հիմա ամենուր պահանջարկ ունեն մինչեւ 30-35 տարեկան, բարետես արտաքինով երկարաոտն, շուրթերը լցրած, ,,վիզիվայուշչի,, դատարկագլուխները /շեֆերի հանգստի սենյակի համար, էլի/:
Իսկ մի քիչ տարիքն առած, կիրթ, խելացի, բանիմաց մարդկանց համար գործելու, աշխատելու մի դաշտ են թողել՝ հավաքարարությունը...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջիցԱյս նյութը դիտել են - 1620 անգամ