Ինչի՞ վրա է ծախսում Հանրայինը պետական փողերը...
2016-02-28 13:30:00

Որ հայաստանյան հեռուստաալիքները չունեն ասելիք ու դարձել են սերիալներ արտադրող ու հեռուստադիտողին իրենց էժանագին ապրանքը պարտադրողներ` վաղուց գաղտնիք չէ։ Չնայած ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ նրանք ունեն հեռուստատեսությունը պահելու եւ լսարան ապահովելու խնդիր։

Տեսանելի է միայն այն, որ  այստեղ մեկ հեռուստասեզոնի ժամանակ մի քանի հաղորդում է նկարվում, ընդ որում՝ կրկնօրինակվում  են այլ` հեղինակավոր հեռուստաընկերությունների հաղորդումները, ինչպես, օրինակ՝ «Գուշակիր մեղեդին» հաղորդումը, ու հետո, մյուս տարիներին, փչացած ձայնապնակի նման պտտացնում են։ Փաստորեն, պետության փողերով անորակ հաղորդումներ է նկարում, ընդ որում` «պարտաճանաչ կերպով»  դրանք «թխում» հեղինակավոր TV-ներից։

Հեռուստահաղորդումներն ու հաղորդաշարերը տարեցտարի թարմացնելու փոխարեն, մի անգամ գումար են ծախսում մի երկու հաղորդման վրա ու մի քանի տարի ցուցադրում են։ Այս առումով կարելի Է նշել մի  կոնկրետ օրինակ` «Ընտանյոք հանդերձ» սերիալը, որը նույնպես հեռուստադիտողին խաբելու համար անընդհատ կրկնում են։

Հանրային հեռուստատեսության տնօրեն, իրեն պրոֆեսիոնալ համարող  Մարգարիտա Գրիգորյանը, փաստորեն, ոչ ոքի հաշվետու չէ պետական փողերը լվանալու, մսխելու համար։ Ի դեպ, նրա ամուսինը Արդշինբանկի կառավարիչն է, եւ Հանրայինի բոլոր ֆինանսական գործառույթները սկսել է իրականացնել վերոնշյալ բանկը` նախկին Կոնվերսբանկի փոխարեն։

chi.am
Այս նյութը դիտել են - 1322 անգամ