Երևանում տերմինալներ են կոտրել ու հափշտակել գումարը:
Դեպքերը արձանագրվել են Ե. Քոչար և Հալաբյան փողոցներում:
Փետրվարի 27-ին վաղ առավոտյան անհայտ անձինք կոտրել են Ե. Քոչարի փողոցում գտնվող "ՏելՍելլ" ընկերության վճարային տերմինալը և գողացել գումարը:
Նույն օրը Հալաբյան փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող մթերային խանութի ապակին կոտրել են և խանութից գողացել վճարման ապարատը:
Ոստիկանությունից հայտնել են, որ կատարվում է քննություն: