ԱՄՆ-ում նախագահի թեկնածու, Թեքսասից ընտրված հանրապետական սենատոր Թեդ Քրուզը պնդել է, որ իր մրցակից, միլիարդատեր Դոնալդ Թրամփը առնչություն ունի մաֆիայի հետ, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով NBC News-ը:
Նա մեկնաբանել է փաստը, որ Թրամփը հրաժարվել է հրապարակել իր հարկային փոխանցումների մասին տվյալները: Քրուզի խոսքով, «մամուլը շատ է գրել հանցագործների եւ մաֆիայի հետ Դոնալդի գործարար հարաբերությունների մասին»: Հանրապետական թեկնածուն նշել է, որ «փաստը, որ Դոնալդը, հնարավոր է, վախենում է հրապարակել հարկային տվյալները, խոսում է այն մասին, որ այստեղ ինչ-որ սկանդալ է թաքնված»:
«Հնարավոր է, նրա հարկերի մասին տեղեկատվությունը ցույց տա, որ նրա կապերն ավելի լայն են, քան ավելի վաղ նշվել էր»,-ասել է սենատորը:
Քրուզը հիշեցրել է, որ ABC-ի եւ CNN-ի լրագրողները հայտնել էին շինարարական բիզնեսում քրեական հեղինակությունների հետ Դոնալդ Թրամփի ընդհանուր գործերի առկայության մասին: Այդուհանդերձ, այդ տվյալների պաշտոնական հաստատում չկա:
Այս նյութը դիտել են - 1490 անգամ