Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր գործարար Դոնալդ Թրամփը բավական մեծ շանսեր ունի Միացյալ Նահանգների նախագահը դառնալու համար:
Սակայն The Daily Mail պարբերականն ընթերցողների ուշադրությունը ցանկանում է հրավիրել ոչ թե էքսցենտրիկ միլիարդատիրոջ, այլ նրա գեղեցկադեմ կնոջ` Մելանյա Թրամփի վրա, ով ամուսնու հաղթանակի դեպքում կդառնա Միացյալ Նահանգների ամենագլամուրային առաջին տիկինը:
Ծագումով սլովենուհի սուպերմոդելը, ով Հարավսլավիայի փլուզումից հետո ԱՄՆ է տեղափոխվել, ճոխության ու շքեղության սիրահար է. այդ են վկայում նրա բազմաթիվ լուսանկարները։
Քառասունհինգամյա կինը 24 տարով փոքր է Թրամփից, ինչի պատճառով շատերը կարծում են, որ Դոնալդը Մելանյայի համար ոչ թե սիրելի տղամարդ է, այլ` դոլարի թղթադրամներով լցված հսկայական պարկ։
Աղբյուրը նաև հավելում է, որ Թրամփի հաղթանակի դեպքում Մելանյան կլինի ԱՄՆ-ի պատմության մեջ 2-րդ առաջին տիկինը, ով ծնվել է Միացյալ Նահանգների սահմաններից դուրս:
Առաջինը նախագահ Ջոն Քուինսի Ադամսի կինն էր` բրիտանուհի Լուիզա Ադամսը:
Այս նյութը դիտել են - 1285 անգամ