Առաջնահերթ է ապահովել ամերիկացիների ու մյուս անմեղ մարդկանց պաշտպանությունը
2016-02-29 09:08:00

Շարունակելով մեր անդրադարձը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մի շարք առաջնային գերակայություններին, որոնք դեսպան Միլսն ուրվագծել է վերջերս տարբեր համալսարաններում տեղի ունեցած իր ելույթների ժամանակ, այսօր մենք կխոսենք իսլամական ծայրահեղականության և այնպիսի ոչ պետական խաղացողների մասին, ինչպիսին է Դաեշը (որը նաև հայտնի է ԻԼԻՊ անվանմամբ), որոնք հսկայական մարտահրավեր են ողջ աշխարհի համար: Այս պայքարն ապակայունացրել է իրավիճակը Սիրիայում ու փախստականների ալիքները տարածվել են աշխարհով մեկ:

Դեսպան Միլսն ասել է. «ԱՄՆ-ը և իր դաշնակիցներն առաջնորդում են ահաբեկչության դեմ պայքարը, քանի որ ինչպես վերջերս իր ամենամյա հաշվետու ելույթում նշեց Նախագահ Օբաման, մեզ համար առաջնահերթ է ապահովել ամերիկացիների ու մյուս անմեղ մարդկանց պաշտպանությունը ահաբեկչական խմբերից և ծայրահեղականներից, որոնց համար մարդկային կյանքը բոլորովին արժեք չունի: Այսպիսով, 65 պետություններից կազմված միջազգային կոալիցիայի շրջանակում մենք մոբիլիզացրել ենք մեր ջանքերը՝ պարտության մատնելու ահաբեկիչներին և քննարկվում է թե Հայաստանն ինչպես կարող է նպաստել այդ ջանքերին:

Կոալիցիայի ջանքերն ուղղված են թե՛ Դաեշի կորիզը կազմող ցանցերին Իրաքում և Սիրիայում, թե՛ ճյուղավորվելու ու ահաբեկչական գործողություններ ծավալելու ահաբեկիչների փորձերը թույլ չտալուն»: Դեսպանի ելույթին ծանոթացեք այս հղմամբ՝ http://goo.gl/zsxr9e

Այս նյութը դիտել են - 2480 անգամ