Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի համար ցեղասպանությունը զավեշտ է...
2016-02-29 12:24:00

Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը ցեղասպանություն հասկացողությունն ընդունում է զավեշտական, անընդունելի,լայնածավալ ու խորացված թեմա... 

Անհասկանալի է, թե ինչ նկատի ունի ծանրամարտիկ-դիվանագետը, սակայն նշենք, որ նա այս միտքն ասել է Թբիլիսիում կայացած ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի 2015 թվականի գործունեության տարեկան ժողովի ընթացքում:

«Եթե երկրի դիվանագետն է ցեղասպանությունը զավեշտ ընկալում, բա էլ աշխարհից ինչ ենք ուզում...

Ընդ որում այս խոսքերը լսողը թքած ունենա, թե ասողը գործից անտեղյակ ծանրամարտիկ է: Մենք դեռ այդ զավեշտական վիաճում ենք, դրա համար էլ մեզ լուրջ չեն ընդունում: Մի ամբողջ ժողովրդի կոտորած զավեշտ են վերածել, երկիրը ծուռ հայելիների թագավորության, ժողովրդին հուսահատության ու պարտադրված արտագաղթի: Սոսկալի իրավիճակում ենք, որը երևի սրանց համար էլի զավեշտ է նման...»,-այս առիթով կարծիք է հայտնել «Նոր Հայաստան»-ի անդամ Վարդան Հակոբյանը:
 

Այս նյութը դիտել են - 2567 անգամ