Ու այսպես մենք շարունակելու ենք պտտվել այդ արյունոտ շրջանակում...
2016-02-29 13:01:00

Մարտի 1-ը դա մեր բոլորի կյանքն է, որ դեռ շարունակվում է ու չկա մեկը, որ ձեռք կմեկնի, կփրկի, կազատագրի Հայաստան աշխարհը բռնազավթիչների ձեռքից... որովհետև շատերն են ուզում դառնալ իրենց իսկ ձեռքով բզկտված երկրի տերը... Ու այսպես մենք շարունակելու ենք պտտվել այդ արյունոտ շրջանակում... 

Մարտի 1-ը իշխանությունները մարսել են ու վայելում են: Ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվել, ոչ մեկ դատարանի առաջ չի կանգնել... Որևէ քաղաքական հայտարարության հետևանքով նույնիսկ մարտի 1-ի սպանությունների համար պատասխանատվություն չկրեց որևէ անձ: Հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ, և պատժից չեն կարողանալու խուսափել և ոչ մեկ, ովքեր մինչև արմունկները թաթախված են արյան մեջ...

Քաղաքական ուժերը մեկը մեկին անուն դնելով ուզում են առաջին հորիզոնականում հայտնվել: Մեկը ասում է մյուսին ծախված, մյուսը հետ է շրջվում, թե ծախվածը դու ես ու սկսվում է մենամարտը, ընթացքում ժողովուրդը դառնում է գործիք սրանց ձեռքերում, ու ով առաջինը ճառ է ասում մատնացույց է անում ժողովրդին...

Ռեժիմի հանցավորության մասին գնահատականը հիմնված է եղել այն պարզ և անժխտելի փաստի վրա, որ կոմունիստական իշխանությունը բանտերում, գուլագներում, ուղղակի պատերի տակ` սպանել-գնդակահարել է միլիոնավոր անմեղ մարդկանց, միլիոնների էլ հետապնդել է, երկար տարիներով ազատազրկել... ինչով է տարբերվում այսօրվա վիճակը կոմունիստական տարիների վիճակից... Ոչնչով: Այսօր ժողովուրդը շա~տ է պակասել, շատերը այլևս չեն հավատում, իսկ հավատը վերականգնելը դժվար գործընթաց է:
Ուրեմն սկզբունքորեն պետք է ենթադրել, որ ինքնախաբեությամբ չզբաղվող գոյը առաջնորդվում է անփոխարինելիության սկզբունքով, նրա հիմնական գործառույթը պոռնիկին սուրբ դարձնելն է... Սրանց համար կյանքը շարունակվում է մեկը՝ մխթարարություն, մյուսը՝ ներողությունը օրնաչափություն համարելով... անփոխարինելիության մասին շատերն են խոսում, մինչդեռ անփոխարինելի մարդիկ չկան...

Եթե ձեր բերանում ծծակը կարևոր ադրիբուտ է, ապա ձեր բերանի համը չխառնեք մյուսների բերանի համին, միևնույն է առանց ծծակի գոյության ձեր կյանքը անտանելի կդառնա... Երբեք միասնական չենք եղել, այսօր էլ չենք, խումբ-խումբ կազմած «պայքարում ենք»:

Արթուր Հայրապետյան
Այս նյութը դիտել են - 1309 անգամ