Երվանդ Զախարյանը թեև կարճ պաշտոնավարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում, բայց այդ կարճ ժամանակահատվածում լուծվեցին տարիներ շարունակ պրոբլեմ համարվող մի շարք խնդիրներ, վճարվեցին Նաիրիտի և Վանաձորի քիմիական կոմբինատի աշխատակիցների աշխատավարձերը, կործանման եզրին հայտնված ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխություն տեղի ունեցավ բարձր մակարդակով, կայունացավ ՀԷԿ-երի ֆինանսական ծանր իրավիճակը, հիմք դրվեց արևային էլեկտրաէներգիայի զարգացմանը Հայաստանում և այլն: Երվանդ Զախարյանը պաշտոնից հեռացավ ոչ այն պատճառով, որ լավ չէր աշխատում, այլ` այն, որ արդեն 70 տարեկան է և մի ամբողջ կյանք ծառայել է Հայաստանի հանրապետությանը:
Ի դեպ, պարտքերի մեջ թաղված Երևանի քաղաքապետարանն ընդունելուց հետո նա տարիներ անց հանձնեց ամբողջությամբ արտաքին լուսավորմամբ և ասֆալտապատ քաղաք, բազմաթիվ նորակառույցներով և Հյուսիսային պողոտայով...
Վստահ եմ` պաշտոն չունեցող մարդու մասին դրական խոսքեր մեզանում չեն գրվում, դրա համար որոշեցի ինքս մի քանի բառով գնահատել մի մարդու աշխատանք, ով իսկապես շատ բան է արել մեր պետության համար և ում հետ երբևէ փայլուն հարաբերություններ չեմ ունեցել:
Մենք պետք է կարողանանք գնահատել նաև լավը:
Մենուա Հարությունյան Ֆեյսբուքյան իր էջ
Այս նյութը դիտել են - 1648 անգամ