Անի Ղրզոյանի միանալու կոչը «Հայկական Վերածնունդ» կուսակցությանը...
2016-02-29 23:34:00

 Ես Շիրակի մարզից եմ, իմ ծնողներն ու հարազատները տեսել են 1988 թվականի ավերիչ երկրաշարժը... Երկրաշարժ, որը տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր խլեց , անթիվ անհամար մարդկանց թողեց առանց ծածկի...


Ես հիանում ու հպարտանում եմ իմ շիրակցիներով, որ անցնելով կյանքի այս դաժանությունների միջով՝ մնացին ուժեղ, անկոտրում, նպատակասլաց: Նրանք դիմացան, չկոտրվեցին, չկորցրեցին իրենց ուժն ու հավատը:


Եվ ես այսօր նույն հույսի ու հավատի ոգով կոչ եմ անում. ՛՛Հայկական Վերածնունդ՛՛ կուսակցության ՛՛ Երիտասարդական միության՛՛ Շիրակի մարզի Գյումրու խորհուրդը ցանկանում է հասարակությանը և երիտասարդներին իրազեկել, որ եթե ամեն մեկս կարողանանք ուժ գտնել և մեր մեջ փոխել անհավատության, անվստահության արմատացող գաղափարները, մենք բոլորս կունենանք դրական շատ մեծ տեղաշարժ: 

Կոչ ենք անում, որ սկսենք վերականգնել մեկս մյուսի նկատմամբ հավատը, սերը ,վստահությունը, լինենք միաբան և ազգովի որոշենք մեր երկիր ապագան...

Գրում է Անի Ղրզոյանը իր ֆեյսբուքյան էջում...
Այս նյութը դիտել են - 1901 անգամ