Ոստիկանապետի հրամանով անձնագրային եւ վիզաների վարչության Մաշտոցի բաժինն իր ողջ կազմով ազատվել է աշխատանքից ...2016-03-02 00:04:00

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Երեւանի Մաշտոցի բաժինն իր ողջ կազմով ազատվել է աշխատանքից:
Պաշտոնանկ են արվել բաժնի ղեկավարն ու բոլոր ենթակաները:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Պատճառը ոստիկանական համակարգում իրականացվող բարեփոխումներն են:
Այս նյութը դիտել են - 1345 անգամ