ՊԵԿ-ում մաքրում են հնարավոր հետքերը...
2016-03-02 11:28:00

Hayeli.am-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության փոփոխությունները կշարունակվեն: Նախագահի հրամանագիրն արդեն պատրաստ է, ըստ որի, ՀՀ ֆինանսների նախարարության կազմից պետական եկամուտների կոմիտեն կառանձնացվի:

Այս փոփոխություններից հետո ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կդառնա ֆինասների նախարար, իսկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, որի կազմի մեջ կմտնեն հարկային և մաքսային ծառայությունները, կղեկավարի նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը:

Ըստ մեր տեղեկությունների`ՊԵԿ-ում սկսվել է իսկական աժիոտաժ և իրարանցում: Կարգի են բերվում բոլոր այն  փաստաթղթերը, որոնք կարող են խնդրահարույց լինել. այլ կերպ ասած` ՊԵԿ-ում մաքրում են հնարավոր հետքերը:

 

hayeli.am

Այս նյութը դիտել են - 1287 անգամ