Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը խիստ է պատասխանել իրեն դավաճան անվանած ՆԳ նախարար Էֆքան Ալային։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը Դիարբեքիրի Սուրի շրջանում քրդերի շրջափակման ու կոտորածի դեմն առնելու համար երթ է կազմակերպել դեպի Սուր։ Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալան Դեմիրթաշի այս քայլը դավաճանություն է անվանել, որին պատասխանել է Դեմիրթաշը։
Քուրդ կուսակցապետը ՆԳ նախարարին մեղադրել է Սուրը քանդելու, ավերելու ու բնակչության կոտորածի մեջ։ «Նախ եւ առաջ ՆԳ նախարարն իր չափերը պետք է ճանաչի»,-ասել է Սելահաթին Դեմիրթաշը։
Այս նյութը դիտել են - 1357 անգամ