Գյումրիի քաղաքապետի ընտրությունների շուրջ կրքերը գնալով թեժանում են...2016-03-02 19:40:00
«Հրապարակ» թերթը գրում է. «Աշնանը տեղի ունենալիք Գյումրիի քաղաքապետի ընտրությունների շուրջ կրքերը գնալով թեժանում են։ Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն որոշում է կայացրել ոչ Սամվել Բալասանյանին եւ ոչ էլ Մարտուն Գրիգորյանին չընդգրկել իր ցուցակում, այլ ընտրությունների գնալ սեփական ցուցակով եւ այլ քաղաքապետացուով։
Հիշեցնենք՝ նոր օրենսգրքով նախատեսված է, որ հանրապետության մեծ քաղաքներում ընտրությունները լինելու են Երեւանի նման՝ կուսակցական ցուցակներով, ու քաղաքապետն ընտրվելու է ավագանու միջոցով։
ՀՀԿ-ում դեռ չեն որոշել, թե ում վրա «ստավկա» կանեն, դա պարզ կդառնա առաջիկա շաբաթվա ընթացքում մի քանի թեկնածություններ են քննարկվում։ Մեզ ասացին. «Տեղացի՝գյումրեցի տղերքից կլինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Այս նյութը դիտել են - 1349 անգամ