Ո՞վ է ամենաշատը նիստերից բացակայած պատգամավորը...
2016-03-02 19:52:00

 

ParliamentMonitoring.am-ի տվյալներով, հինգերորդ գումարման Ազգային Ժողովի 8-րդ նստաշրջանի ընթացքում ամենաշատ բացակայած պատգամավորը ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանն է, նա չի մասնակցել 681 քվեարկությունների։

 

Ամենաշատ բացակայած ԱԺ պատգամավորների ցանկի երկրորդ տեղն զբաղեցնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը, նա չի մասնակցել 378 քվեարկության, իսկ երրորդը՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ 377 քվերակություն, ցուցակի 4-րդ տեղում է  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը (354), 5-րդ տեղում՝ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը (348), 6-րդը՝ ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը (314), 7-րդը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր  Արմեն Բաբայանը (306), 8-րդը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը (282), 9-րդը՝ ԱԺ ՀՀԿ -ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (275), 10-րդը՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության  պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը (264):

Այս նյութը դիտել են - 1251 անգամ