Ասում էր` հետեւիցս են ընկել. հարազատները համոզված են` Մխիթարը կալանավայրում ինքնասպան չի եղել..2016-03-02 22:01:00
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարտի 1-ին կախված հայտնաբերված կալանավոր Մխիթար Սարգսյանի հարազատները համոզված են, որ նա ինքնասպանություն չի գործել: Նրանք NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին, որ երբ Մխիթարի հետ խոսել էին, ասել է, որ խնդիրներ ունի քրեակատարողական հիմնարկում:
«Ամեն անգամ ասում էր` իմ հետեւից են ընկել, չգիտեմ` ինչ անեմ, որ իրանցից ազատվեմ: Ասում էր` ինչ-որ մեկը շառ էր անում, ինքն իրան ծեծեց, խփեց, եկան, ասեցին` ինչ ա եղել, ասեց` էս, էս մարդիկ են արել, իմ անունն էլ տվեց, բայց ո՞նց կծեծեի ես իրան, մեծ մարդ էր: Ասում էր` ընկել են հետեւիցս, որ մի ամիսս տարի դառնա»,- պատմեց Մխիթարի կինը` Սաթենիկ Հովսեփյանը:
Մահացածի կինը պատմեց, որ դեպքից երկու օր առաջ զրուցել է ամուսնու հետ, նա ասել է, որ ամեն ինչ կարգին է, երեխաներից է հետաքրքրվել, հորդորել մի քանի օր էլ սպասել, մինչեւ ինքը տուն վերադառնա:
«Նա իր երեխեքի համար խելագարվում էր, երբեք էդ բանը չէր անի: Մեկը որ իմանա` իրան երկու օր ա մնացել, կանի՞ նման բան: Պլաններ էր կազմում, թե ինչ պիտի անի տուն գալուց հետո»,- ասաց Մխիթարի կինը:
Հիշեցնենք, որ Մխիթարին մարտի 1-ին կախված էին հայնաբերել ՔԿՀ-ի լոգարանում: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Մխիթար Բեգյանը 1 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման էր դատապարտվել իր որդու ընկերոջը՝ 12-ամյա Մարտինին ծեծելու համար: Դատավճիռը կայացվել էր 2016թ. հունվարի 22-ին, փետրվարի 5-ից այն ուժի մեջ էր մտել, մի քանի օրից Մխիթարի պատժի ժամկետը լրանում էր:
news.am
Այս նյութը դիտել են - 1888 անգամ