Ստել` նշանակում է հայհոյել ճշմարիտը
2016-03-03 01:04:00
 

 Ինչքան շատ պղտորումներ ու խճճվածքներ, վաղը այնքան դժվար կլինի...
 Եթե ընդհանուր պատկերը այսքան տխուր չլիներ, Հայաստանում կարելի կլիներ ծիծաղից մեռնել: Մի՞թե հիմա վերջին ժամանակը չէ մարդու մեջ արթնացնելու ազնիվ ընդվզումի զգացում ամեն տեսակի անարդարության, ապօրինության դեմ… Ես ոխ ու քեն չունեմ, բայց գանգատ ունեմ... 

Մի շեղվե՛ք ձեր նպատակից, արա՛, եթե պետք է նույնիսկ անկարելին: Բոլորը նույն քաղաքակիրթ ժպիտը դեմքներին, քաղքենիության փոշու տակ ծածկված, բոլորը նույն բառապաշարով ու վարքագծով օժտված, կարծես ինչ-որ արտադրամասի կողմից թողարկված՝ միադեմ, միակերպ, միանշանակորեն նենգամիտ…

Ձևապաշտների ժամանակն է արմատավորվել կարծես մեր մեջ… Մեր շուրջ վխտում են արդեն նման մարդիկ: Սա այն մեղքն է, երբ մարդը նմանակում է իր նման մարդուն` գրողը` գրողին, նկարիչը` նկարչին, քաղաքական գործիչը` քաղաքական գործչին…

Մեր օրերում այդ գործընթացը շատ է շատացել: Ինչքան շատ պղտորումներ ու խճճվածքներ, վաղը այնքան դժվար կլինի: Այժմ մենք ապրում ենք կանգնած այդ արհեստածին, օր օրի մեր գլխին դժվարություններ, խնդիրներ հորինելով ու հետո շարունակում ենք դժվարությունները հաղթահարելու գործընթացը կյանքի կոչեց…

Ինչ-որ սկսել ենք սիրել դժվարությունների տակ կքած ապրելը…Տեղին է հիշել Գարեգին Նժդեհի փիլիսոփայությունը.

Եղի՛ր հպարտ...

Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա եւ մի՛ ստիր
Ստել` նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ` նշանակում է դադարել մարդ լինելուց ...

Եղի՛ր ազատ...
Գիտակից ստրուկի եւ հանցագործի մեջ չկա տարբերություն: Խոնարհի՛ր ճակատդ միայն իդեալի առաջ, միայն իդեալիդ ազատ գերին եղիր...

Եղի՛ր բացարձակ ...
Եվ ո՛չ մի զիջում: Յանցանք է չիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել... 


Այսպէս է պատգամում իմ մարգարէն իր աստուածաշունչ խօսքը եւ հօգիս` նրա հրեղէն պատգամներին գերի, վեհօրէն իր թևերն է պարզում...


Արթուր Հայրապետյան
Այս նյութը դիտել են - 1775 անգամ