Լևոն Մկրտչյանը խոսել է ուսուցիչներին տրվող թանկարժեք նվերների մասին. VIDEO 2016-03-03 15:05:00
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական է ուղարկել ՀՀ մարզպետներին ու Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով համապատասխան հանձնարարականներով բացառել ուսումնական հաստատություններում Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումների շրջանակում պարտադրված դրամահավաքի դրսևորումները:
Այսօր գործադիրի նիստից հետո, ԿԳ նախարարը մեկնաբանեց իր կողմից հղված շրջաբերականը՝ ասելով, որ եթե երեխան իր սրտից եկող մի փոքրիկ ծաղկեփունջ նվիրի, ապա ոչ ոք ոչինչ չի ասի.
«Խոսքը ստիպողական դրամահավաքների մասին է: Մենք մեր ուսուցիչներին, դասղեկներին նվեր միշտ տվել ենք, բայց գնացել ենք խանութ, մեր ունեցածով փոքրիկ ծաղիկ ենք առել, կամ հուշանվեր, և դա ճիշտ ուսուցչի համար ավելի մեծ արժեք ունի»,- ասել ՝ նախարարը: