Ամերիկացի կոնգրեսականները առաջարկում են ավելացնել ՀՀ-ին ու ԼՂ-ին տրամադրվելիք ֆինանսական օգնությունը 2016-03-03 17:12:00
Asbarez-ը տեղեկացնում է, որ ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենք Փալոնն ու Ռոբերտ Դոլդը հանդես են եկել բաց նամակով, որով կոչ են արել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մյուս գործընկերներին աջակցել ԱՄՆ-ի բյուջեի 2017թ. նախագծի շրջանակում Հայստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրվելիք ֆինանսական օգնության ավելացմանն ուղղված իրենց առաջարկները: Մասնավորապես առաջարկվում է ԼՂ-ում մարդասիրական ու զարգացման ծրագրերի համար տրամադրել առնվազն 5 մլն դոլար, 40 մլն դոլարից ոչ պակաս գումար տրամադրել Հայաստանին, ժամանակավորապես կասեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը, քանի դեռ այդ երկիրը շարունակում է հարձակումներ իրականացնել շփման գծում:
Բացի այդ, նրանք կոչ են արել ֆինանսական օգնություն տրամադրել սիրիահայերին, իսկ Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության առնվազն 10 տոկոսն ուղղել հայաբնակ Սամցխե-Ջավախք շրջանի զարգացմանը։