ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչող 1580 բանաձևը: Այս մասին տեղեկացնում է նահանգի Հայ դատի հանձնախումբը:
Բանաձի հեղինակները և հիմնական ջատագովները նահանգային օրենսդիր մարմնում դեմոկրատ ներկայացուցիչներ Փեթ Գարդները և Դեմետրիուս Դուգլասն էին:
Ջորջիան հինգերորդ նահանգն է, որ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Մինչ այդ նմանատիպ բանաձևեր ընդունվել էին Լուիզիանայի, Ռոդ Այլենդի, Մասաչուսեթսի և Մենի օրենդսիր մարմիններում:
Այս նյութը դիտել են - 1294 անգամ