Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Թասքը անդամ երկրներին կոչ է արել միասնաբար աշխատել փախստականների ճգնաժամը լուծելու համար ասելով, թե միասնության պակասը քայքայում է նրանց վստահությունը միմյանց հանդեպ:
Հինգշաբթի օրը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Սիփրասի հետ հանդիպումից հետո, Թասքը անօրինական կերպով Եվրոպա մուտք գործող փախստականներին կոչ է արել Եվրոպայից հեռու մնալ:
«Եվրոպա մի եկեք: Մաքսանենգներին մի հավատացեք: Այդ ամենը արդյունք չի ունենալու: Հունաստանը կամ եվրապական որևէ այլ երկիր այլևս բաց չի լինի տարանցիկության համար»:
Հինգշաբթի օրը Հունաստանը լքող փախստականներին թույլ չեն տվել մուտք գործել Մակեդոնիա:
Փախստականներին ասել են, թե նրանց անձնագրերը Հունաստանի ոստիկանության համակարգչով կազմված կնիք ունեն, ինչը Մակեդոնիայում չի ընդունվում:
Եվրախորհրդի նախագահը ուրբաթ օրը Ստամբուլում հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:
Թուրքիան առաջարկել է համաձայնագիր ստորագրել եվրապական 14 երկրների հետ, ըստ որի Անկարան արագորեն կընդունի Եվրամիության կողմից մերժված փախստականներին:
Այս նյութը դիտել են - 1271 անգամ