Վանյանը նպատակ ուներ հակահայկական հիստերիայով քաղաքական ապաստան ստանալ Գերմանիայում
2016-03-04 09:21:00

Թվում էր հայ հանրությունն ու լրագրողական համքարությունը վաղուց մոռացել են տխրահռչակ «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գեորգի Վանյանին, ով փորձել էր Գյումրիում ու Վանաձորում կազմակերպել ադրբեջանական ֆիլմերի փառատոն և անգամ ադրբեջանական day.az-ի հարցազրույց էր տվել և ասել . ՛՛Հայաստանը, որպես Ռուսաստանի ֆորպոստ, թույլ և ապակայունացնող օղակ է տարածաշրջանում...Մեր հասարակությունը ոչ թե հոգնել, այլ մաշվել է հարևաններին ուղղված բազմամյա, բազմադարյան պահանջներից, մաշվել է ամբողջ աշխարհին հակադրվելուց, մաշվել է ընտրյալ լինելու սևեռուն մտայնությունից...՛՛: 
Սակայն գերմանացիները ստիպեցին հիշել այդ մանկուրտին: 
Ինչպես գրում է armweeklynews-ի կայքը՝ վկայակոչելով  Westdeutsche Rundfunk գերմանական պարբերականին, դեռևս 2013 թվականին Գեորգի Վանյանը ներառվել էր Բուդեսթագի ՛՛խորհրդարանականներն աջակցում են խորհրդականներին՛՛ ծրագրում և Համբուրգի քաղաքական հետապնդումների ենթարկող անձանց աջակցության հրմնադրամի HSPV (Hamburger Stiftung für politisch Verfolgte) ֆինանսավորմամբ , Վանյանը մեկ տարի ՛՛կհանգստանա՛՛ Գերմանիայում: 
Բացի այդ , ինչպես նշում է պարբերականը, Վանյանի հասցեին Հայաստանում հնչում են սպառնալիքներ և նրա Գերմանիայում լինելը նաև անձնական անվտանգության նպատակ ունի: 
Եթե Վանյանը նպատակ ուներ հակահայկական հիստերիայով քաղաքական ապաստան ստանալ Գերմանիայում, ուրեմն հասավ իր նպատակին և այդ ուղղությամբ գործարար ջիղ դրսևորեց: 

 Այժմ ՛՛Գեորգի Վանյան՛՛ տեղը գերմանացիները թափուր են թողել: Ո՞վ է հաջորդը: 

Այս նյութը դիտել են - 1718 անգամ