«հայրենասիրական» նեյնիմներից կուշտ ենք, զզվել ենք...2016-03-04 12:01:00
Խառնակ, հոգեզուրկ, գաղջ ժամանակներում շատերն են տառապում «հայրենասիրական» փորլուծությամբ:
Ամեն օր մի էջից ծանուցում է գալիս ու ես գժվում եմ:
Էջի անունը նայեք՝ «Մի ամուսնացիր օտար ազգի հետ թող հայի հոգին մնա հայի հետ»:
Մառազմ: Տգիտության մասին էլ չեմ խոսում:
Ձեզանից ո՞ր մեկն է ամուսանցել ՕՏԱՐ ԱԶԳԻ հետ:
Մի ամբողջ ազգի հետ ամուսնանալ կլինի՞...
Սա դեռ մի կողմ:
Սովետի ժամանակ, որ մեր յուրաքանչյուր գյուղում առնվազն 16 Նատաշա ու 22 Վալյա կար՝ երեւի ,,հայի հոգին,, կողոպտեցին-կերան....
Էլ չեմ խոսում Սարոյանի, Ազնավուրի, Արամ Խաչատրյանի եւ մեր շատ ու շատ մեծերի մասին, որոնք օտարի հետ են ամուսնացել, իրենց կյանքը կապել օտարազգի կնոջ հետ...
Հավանաբար, նրանց միջից էլ դուրս է սողոսկել «հայի հոգին»ընկել է մեծ քարին ու ջախջախվել է...
Էջ եք ստեղծում, մի ուրիշ հորդոր ու կոչով հանդես եկեք...
Ասենք՝ «Մի՛ հանդուրժեք այս իշխանություններին»: Կարո՞ղ եք...
Թե չէ՝ էս «հայրենասիրական» նեյնիմներից կուշտ ենք, զզվել ենք...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1366 անգամ