Գյումրին քաշվավ...
Շիրակի նորանշանակ դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը անդրադառնալով այն հարցին, որ Գյումրիում ընդդիմությունը միշտ շատ է ձայն ստանում, ասել է. «Դա չի նշանակում, որ ընդդիմադիր քաղաք է Գյումրին: Գյումրին շատ լավ քաղաք է»:
Սա ինչ-որ նոր բանաձև է, որի մասին երբեք չէինք լսել. փաստորեն, լավ քաղաք է համարվում այն քաղաքը, որh իշխանամետ է:
Կեցցեն դաշնակները, որ որոշել են վատ քաղաք հանդիսացող Գյումրին լավը դարձնել:
Մեր խորին ցավակցությունները գյումրեցիներին ու Շիրակի մարզի բնակիչներին, որոնց շուտով սկսելու են «լավացնել»:
Սա, ի դեպ, Հովսեփ Սիմոնյանի առաջին խոսքն է եղել մարզպետի պաշտոնում:
Պատկերացնում ենք, թե դեռ ինչեր ենք լսելու:
Սկիզբը դրված է:
newsline.am