Իմ որդին Երևանի քաղաքապետ դառնալու ցանկություն չունի. Հովիկ Աբրահամյան
2016-03-05 12:34:00
Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր որդին՝ Արգամ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ դառնալու ցանկություն չունի: Արգամ Աբրահամյանն այժմ Արտաշատի քաղաքապետն է:

«Նախ քաղաքապետ չեն նշանակվում, ժողովուրդն է ընտրում, երկրորդ՝ ոչ ես, ոչ իմ որդին ցանկություն չունենք քաղաքապետ դառնալու»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Այս նյութը դիտել են - 1580 անգամ