Սերժ Սարգսյանի փետերվարի 19-ի հրամանագրով Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը նշանակվեց Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ:
1982 թվականին ծնված Դավիթ Հարությունյանն իր կարիերան սկսել է 2003 թվականից՝ աշխատելով Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում որպես ստաժոր-քննիչ: Աշխատանքային գործունեության 13 տարիների ընթացքում նա պատկառելի ունեցվածքի տեր է դարձել:
Համաձայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ Դավիթ Հարությունյանն ունի բազմաբնակարան շենքում 2 բնակարան, 2 սեփական տուն, 2 ավտոտնակ եւ մեկ ոչ բնակելի տարածք: Որպես շարժական գույք նա հայտարարագրել է մեկ MITSUBISHI PAJERO 3.8 տեսակի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները հետեւյալ պատկերն եւնեն. դատարանի նախագահն ունի 190 հազար դոլար եւ 12 միլիոն դրամ, իսկ այս տարվա հունվարի մեկից մինչեւ փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածի համար ստացել է կես միլիոն դրամ աշխատավաձ:
Նրա կինը՝ Ռուզաննա Մանթաշյանը, ով աշխատանք չունի, հայտարարգրել է ոչ ավել ոչ պակաս 457 հազար դոլար եւ 15 միլիոն դրամ:
Այս նյութը դիտել են - 1773 անգամ